ՆԱՏՕ-ի անդամները դադարեցրել են հետախուզական տվյալներ փոխանցել Վաշինգտոնին՝ Գրենլանդիայի առնչությամբ Դոնալդ Թրամփի հավակնությունների և դաշինքի ներսում վստահության վատթարացման պատճառով՝ հաղորդում է բրիտանական I Paper պորտալը։ Եվրոպական երկրների հետախուզական մարմինները մտահոգություն ունեն, որ տեղեկատվությունը կարող է հասնել Թրամփին և օգտագործվել կղզին ուժով գրավելու փորձի համար։               
 

Հին Նոր տարին կարծես Նոր տարվա արձագանքը լինի

Հին Նոր տարին կարծես Նոր տարվա արձագանքը լինի
13.01.2026 | 18:22

Էս գիշեր հին Նոր տարի ա։ Նոր տարվա բոլոր համով բաներն արդեն վերջացել են, բացի բաստուրմայից ու գրեյպֆրուտից։ Տոնական տրամադրությունից էլ ա մենակ գրեյպֆրուտայինը մնացել՝ բաստուրմայական նրբահամով։ Փողոցում, հալվող ձյան մեջ մեն-մենակ կանգնած հսկա տոնածառը ատավիզմ ա թվում, մարդիկ չեն էլ նկատում, տոնական գմփոցներն ու ճտտոցներն էլ վերջապես լռեն են՝ բնակչության ամանորյա վառոդը սպառվել ա։ Վաղուց սկսվել ա աշխատանքային տարին։

Հին Նոր տարին կարծես Նոր տարվա արձագանքը լինի, որ գնացել-խփել ա երկրի ուղեծրին ու հիմա վերադառնում ա։ Դիմավորենք։ Ես էս գիշեր գինի կբացեմ ու կխմեմ։ Ես միշտ դիմավորում եմ հին Նոր տարին։

Շնորհավոր գալիք Հին Նոր տարի։

Հենրիկ Պիպոյան

Դիտվել է՝ 2780

Մեկնաբանություններ