ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը հրապարակավ հայտարարել է Իրանի հետ պատերազմը շուտափույթ ավարտելու ձգտման մասին։ Միևնույն ժամանակ, նրա որոշ խորհրդականներ կուլիսներում պնդում են հակամարտությունից դուրս գալու հստակ ծրագրի մշակման անհրաժեշտությունը՝ հաշվի առնելով նավթի գների աճն ու երկարատև պատերազմի հնարավոր քաղաքական հետևանքները՝ գրում է The Wall Street Journal-ը։               
 

Ինչո՞վ է պարոն Սիրոն տարբերվում Կարա Բալայից, առավելևս` Ռոբին Հուդից

Ինչո՞վ է պարոն Սիրոն տարբերվում Կարա Բալայից, առավելևս` Ռոբին Հուդից
10.03.2026 | 12:48

Ուրեմն, այսօր Հարկադիր կատարումն ապահովող ծառայությունը ղեկավարող պարոն Սիրոն Հարկադիրի շենքում ծաղիկներ է բաժանել կանանց: Այդպես է ժամանակին վարվել նաև հանրաճանաչ ծաղկավաճառ Ստեփան Հարությունյանը` Կարա Բալան: Ասում են, որ Կարա Բալան իր մոտ ունեցած ծաղիկները հիմնականում նվիրում էր Աբովյան փողոցով անցնող կանանց: Վերջինս դա անում էր ՊԱՐԲԵՐԱԲԱՐ, ԱՆՇԱՀԱԽՆԴԻՐ և ՈՉ ԸՆՏՐՈՎԻ:

Հարկադիրի էջում տեղադրված նկարներից ակնհայտ է, որ պարոն Սիրոն ծաղիկներ է բաժանում ՀԻՄՆԱԿԱՆՈւՄ Հարկադիրում աշխատող կամ վերջիններիս հետ փոխկապակցված կանանց: Բացի դրանից` ի տարբերություն Կարա Բալայի, պարոն Սիրոն ծաղիկների բաժանությամբ զբաղվեց միայն մեկ օր: Այդ իմաստով, պայմանական թորոսյանարմենների ղեկավարն էապես տարբերվեց Կարա Բալայից:

Իսկ ի՞նչ կապ ունի այս պատմության հետ Ռոբին Հուդը: Պարզվում է, որ միջնադարյան անգլիական ազգային բալլադների հանրահայտ հերոսն ու անտառային ավազակների պարագլուխը ևս անտարբեր չէր կանանց նկատմամբ և հարուստներից բռնագրավված ապրանքներից ու գամարից ծաղիկ էր գնում աղքատ կանանց համար: Արդյո՞ք Հարկադիրի ղեկավարի կողմից կանանց բաժանվող ծաղիկների գումարը բռնագանձված է բացառապես հարուստներից: Չեմ կարծում, քանզի Հարկադիրի գործունեությունը հիմնված է այլ` ռոբինհուդյան սկզբունքներից էապես տարբերվող, սկզբունքների վրա:

Եվ, ուրեմն, պարոն Սիրոն ոչ Կարա Բալան է, ոչ էլ ` Ռոբին Հուդը: Վերջինս ընդամենը պայմանական թորոսյանարմենների ղեկավարն է, միգուցե` նրանցից մեկը:

Կարեն Հեքիմյան

Դիտվել է՝ 800

Մեկնաբանություններ