Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) ռազմածովային ուժերի հրամանատար Ալիրեզա Թանգսիրին հայտարարել է. «Հարևան երկրները մեզ համար բարեկամական են: Բայց եթե նրանց տարածքը, օդային տարածքը կամ ջրերը օգտագործվեն ընդդեմ Իրանի, նրանք կդիտարկվեն որպես թշնամական պետություններ: Այս ուղերձն արդեն հասցվել է տարածաշրջանի կողմերին»:               
 

Արցախցին կռվել է՞

Արցախցին կռվել է՞
06.09.2024 | 15:15

Սխալ ու տխմար հարց է։
1. Արցախցին 35 տարվա մեջ ընտանիք է կազմել արկերի ձայնի տակ։
2. ՈՒնեցել է նվազագույնը 3 երեխա։
3. Արցախ է սարքել, որ գնաք, պաթոսախեղդ լինեք ու թռնեք։
4. ՈՒղղակի ապրել է, հող մշակել
2023 թվի սեպտեմբերին մի գրադով Ստեփանակերտի մեջ խփել է բոլոր ուղղություններով, բայց Շուշիի վրա կրկնակի շատ։
Մի քանի օր չհանձնվելով տվել զոհեր։
Վերջապես, երբ հարցնում եք այս ամենի մասին, հիշեք, որ էն, որ ձեր զավակներին, ախպերներին փախցնում էիք բանակից, իրանց լուծն էր ավելանում։
Նայեք Արցախի Եռաբլուրի նոր փորված փոսերին ու փակեք ձեր գարշահոտ բերանները։
Կգա օրն ու կպատմեք, թե դուք ու՞ր էիք 35 տարի, քանի որ բանակում ծառայած ոչ մի մարդ նման բան չի հարցնի։
Դե բացի նրանցից, ովքեր Նիկոլի բանակի ելակն են կերել։

Արթուր ԳԵՎՈՐԳՅԱՆ

Դիտվել է՝ 13046

Մեկնաբանություններ