Ադրբեջանի ԱԳՆ-ն երեկ հայտարարարել է, որ «1918 թվականին հայկական խմբավորումները ցեղասպանություն են իրականացրել ադրբեջանցիների նկատմամբ»։
ՀՀ ԱԳՆ-ն հակադարձել է այսպես, «Հուսով ենք, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև հաստատված խաղաղությունը վերջ կդնի մտացածին թեզերին»:
Այ տղա, հո դուք кот Леопольд-ը չե՞ք, ձեզ հետ играют по взрослому, вы дурака валяете...
Անկլավների հարցին, 300 հազար ազերիների հարցին, Հայաստանից խոշոր կոմպենսացիայի պահանջի հարցերի շարքին ԱԳՆ մակարդակով ավելացնում են 1918 թվականի ցեղասպանության մասին հարցը, դե Խոջալուն իհարկե չի մոռացվել:
Հաջորդ նորությամբ ազերական լրատվամիջոցները հայտնում են, որ Ադրբեջանի տարածքով դեպի Հայաստան կուղարկվի 5 վագոն հացահատիկ:
Իսկ Հայաստանում իբր գլխավոր քաղաքական հակառակորդները միմյանց հետ 1 միլիարդ դոլարի գրազ են գալիս: Ներողություն, քաղաքական բառի համար...
Պատերազմում դիմակայելն ավելի հեշտ է, պատերազմի ժամանակ ազգերը ինքնապաշտպանության բնազդով պաշտպանում են իրենց, որքանով որ կարողանում են:
Իսկ խաղաղության ժամանակ այդ ինքնապահպանման բնազդը չի աշխատում, յուրաքանչյուր մարդ կենտրոնացած է բացառապես իր խնդիրների լուծման վրա: Մեր պարագայում այդ յուրաքանչյուր մարդկանց ճնշող մեծամասնությունը, հանուն իր ամենափոքր հարցի լուծման, պատրաստ է գնալ ցանկացած ստորության, երկրի ու օրենքների ցանկացած ոտնահարման:
Բարդ աշխարհագրական դիրքում գտնվող երկրի համար խաղաղությունը պատերազմից ավելի կործանարար հետևանք է ունենում, հատկապես, երբ պետական կամ հասարակական ինքնապահպանման բնազդ, իմունիտետ չկա:
Այդ իմունիտետը որևէ համընդհանուր գաղափարի նկատմամբ հավատն է, որը մեր պարագայում առկա չէ:
Պատմական Հայաստան չկա, Ցեղասպանություն ու Ղարաբաղ չկա: Հայրենիքի փոխարեն քարոզվում է պետությունը, պետությունն էլ գոյություն չունի, այն բաղկացած է փոխկապակցված մեռած ու նեխած օղակներից:
Արա Արայան