Ազգայինը մերժող «նեոբոլշևիկյան աղբն» ու խաղաղության կեղծ օրակարգը
03.10.2026 | 11:24
Այս աղբակույտի համար մեղավոր է ոչ թե երեխաներին պատանդ վերցրած ու մոր վրա կրակած ադրբեջանցի տականքը, այլ մայրը, ով կռիվ է տվել իր երեխաների համար:
Այս աղբը, ցավոք, մեր մեջ է ապրում: Սրանք են, որ հետևողական, ծրագրավորված կերպով ծաղրում են ամեն տեսակ ազգայինը: Սրանց համար Արցախի հայաթափման օրը ոչ թե սգո, այլ «ֆեստիվառների» օր է։ Սրանց համար սեպտեմբերի 27-ը ոչ թե սգալու, այլ Հանրայինով համերգ դնելու ու «տժժալու» օր է։ Սրանց համար ադրբեջանցին ոչ թե թշնամի կամ հակառակորդ է, այլ հարևան, որի առջև միշտ պետք է կզել:
Սրանց համար, օրինակ, հանցագործը ռուսն է, իսկ սեփական ձեռքերը հազարավոր հայ զինվորների արյան մեջ թաթախված Ալիևը՝ խաղաղության ջատագով, ով, ըստ պետական դավաճանի, արժանի է մրցանակի: Սրանց համար մեղավոր է ոչ թե Շաքի գյուղում հայ երեխաներին պատանդ վերցրած ու հետագայում հայ մոր վրա կրակած ադրբեջանցի տականքը, այլ հայ մայրը, ով կռիվ է տվել իր երեխաների համար: Սրանց՝ այս տեսակի համար թշնամու նկատմամբ ատամ ցույց տալը ոչ թե արժանապատվության դրսևորում է, այլ թշնամու հետ պատերազմի բռնվել:
Ազգայինը մերժող, թշնամու հետ «քիրվայություն» քարոզող նեոբոլշևիկյան այս աղբն այսօր ձիու վրա է, բայց ամեն վատ բան ունի սկիզբ և վերջ: Եվ իշխանափոխությունից հետո այս տեսակն ուղղակի դրսևորվելու ու ռեստավրացվելու շանս չպետք է ունենա:
Դավիթ ՖԻԴԱՆՅԱՆ
Մեկնաբանություններ