Հողատեր դարձած հայ գյուղացին` իշխանություններին- Էս ի՞նչ զուլում երկիր ա, Աստծո տված ջրի դեմն է՞լ վիշապի պես փակեն, հոր գինը դնեն վրեն, հողը ծարավից ճաքի, վայ- հարևանն էլ մեր արդար ջրով բերք ու բարիք ստանա, բերի մեր վրա հոր գնով սաղացնի։
Քանի որ թեման ակտուալ է, ներկայացնեմ մի քանի պատմական փաստ։ Նախորդ գրառումս բացելով նշեմ, որ տարածաշրջան ԱՄՆ նախագահներից այցելել է միայն Ջորջ Բուշ կրտսերը՝ Վրաստան։ Իսկ ԱՄՆ փոխնախագահներից տարածաշրջան այցելել է միայն Մայք Փենսը՝ Դոնալդ Թրամփի առաջին նախագահության շրջանում՝ էլի Վրաստան...