Ահա ես քեզ փոքրաթիվ թողեցի ազգերի մեջ, և դու շատ ես անարգված։ Քո հպարտությունը քեզ վերև բարձրացրեց՝ բնակվելու ժայռերի ծմակներում, բարձրացնելու քո բնակատեղին և ասելու ինքդ քեզ.
Դո՛ւ ստեղծեցիր երիկամներն իմ, և մորս որովայնից ինձ ընդունեցիր։ Գոհություն պիտի մատուցեմ քեզ, Տե՛ր, քանզի ահեղ ու սքանչելի ես դու, սքանչելի են գործերը քո, որոնք ես շատ սիրեցի։
Տե՛ր, ինձ փորձեցիր ու ճանաչեցիր ինձ։ Դու իմացար իմ նիստուկացը, հեռվից հասկացար իմ մտածումները։ Իմ շավիղներն ու վիճակը դու քննեցիր և բոլոր ճանապարհներս նախապես տեսար։ Իմացար, որ լեզվիս տակ նենգություն չկա։
«Ո՛վ Հուդայի տունդ և Իսրայելի տունդ, դուք, որ անեծք էիք ազգերի մեջ, պիտի այնպես լինի, որ ես նույնպես ձեզ պիտի փրկեմ, և դուք օրհնություն պիտի դառնաք. քաջալերվեցե՛ք, և թող զորանան ձեր ձեռքերը»։
Ինչ օգուտ ունի քանդակված արձանը, երբ քանդակեցին, ձուլեցին այն. սուտ երևույթ. իսկ ստեղծողը հույսը դրեց իր ստեղծածի վրա` իր համար անօգուտ կուռքեր շինելով։
Մարդկանց պետական, հասարակական, գիտական, մշակութային և այլ ոլորտներում նրանց գործունեության համար կարևոր է ոչ միայն դրանցում նրանց գիտակ լինելն ու լրջությունը, այլ նաև մտածողության մասշտաբայնությունն ու կատեգորիան, որոնք կարող են առաջանալ միայն մասշտաբային գործերին մասնակցելով...