ԱՄՆ-ի ազգային անվտանգության նոր ռազմավարությունը տեսականորեն չի հակասում ռուս-ամերիկյան երկխոսության զարգացմանը՝ հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը։ «Սակայն մեր վերջնական եզրակացությունները մենք անելու ենք բացառապես միջազգային ասպարեզում ԱՄՆ-ի վարչակազմի գործնական քայլերի վերլուծությունից ելնելով»,- հավելել է նախարարը։               
 

Վիետնամում չեն կարողանում մահապատիժ իրականացնել

 Վիետնամում չեն կարողանում մահապատիժ իրականացնել
29.05.2012 | 03:15

Վիետնամում համապատասխան դեղամիջոցի բացակայության պատճառով հետաձգվել է 400 դատապարտյալի մահապատժի իրականացումը: Երկրի ներքին գործերի նախարարը նշել է, որ խնդիրներ են առաջացել դեղամիջոցի ներկրման հետ կապված:
Նշենք, որ 2011 թ. հուլիսից, երբ Վիետնամում գնդակահարությունը փոխարինվեց էվթանազիայով, երկրում ոչ մի մահապատիժ չի իրականացվել:

Լիլիթ ԳՐԻԳՈՐՅԱՆ

Դիտվել է՝ 4457

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ