Դեկտեմբերի 24-ին, 25-ին և 26-ին Միացյալ Նահանգներում նշվող տոների կապակցությամբ ԱՄՆ դեսպանատունը փակ կլինի՝ տեղեկացնում է ՀՀ-ում ԱՄՆ դեսպանությունը: Աշխատանքը կվերսկսվի դեկտեմբերի 29-ից։               
 

Ավիավթար Նիգերիայում. 150 զոհ

Ավիավթար Նիգերիայում. 150 զոհ
04.06.2012 | 01:53

Այսօր առավոտյան Նիգերիայում վթարի է ենթարկվել ուղևորատար ինքնաթիռ, որը տեղափոխում էր մոտ 150 մարդու: Dana Air ավիաընկերությանը պատկանող օդանավը, ընկնելով Նիգերիայի Լագոս քաղաքի երկհարկանի բնակելի շենքի վրա, ամբողջովին այրվել է:
Նիգերիայի քաղաքացիական ավիացիայի վարչության ղեկավարը հայտնել է, որ ուղևորներից ոչ մեկը չի փրկվել: Աղետի պատճառներն առայժմ անհայտ են:
Նիգերիայի նախագահը երկրում հայտարարել է եռօրյա սուգ:

Լիլիթ ԳՐԻԳՈՐՅԱՆ

Դիտվել է՝ 7017

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ