Երուսաղեմում տեղի է ունեցել Իսրայելի, Հունաստանի և Կիպրոսի եռակողմ գագաթնաժողովը։ Մասնակիցները պայմանավորվել են ամրապնդել կապերը պաշտպանության և էներգետիկայի ոլորտներում՝ ընդդեմ Թուրքիայի: Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն հայտարարել է, որ եռակողմ համագործակցությունը պետք է պատասխան դառնա նրանց համար, «ովքեր երազում են իրենց կայսրությունների վերականգնման մասին»։               
 

Նոր կառավարության նոր ծրագիրը վաղուց է կազմված

Նոր կառավարության նոր ծրագիրը վաղուց է կազմված
08.06.2012 | 00:24

«Նոր կառավարության նոր ծրագրի շեշտը դրվելու է առաջիկա նախագահական ընտրությունների վրա»,- կառավարության նիստից հետո լրագրողների հետ հարց ու պատասխանի ժամանակ ասել է արդարադատության նախարար Հրայր Թովմասյանը։ Հիշեցնենք, որ անցած շաբաթ ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը լրագրողների հետ ճեպազրույցում նշել էր, որ կառավարության նոր ծրագրի տնտեսական հատվածում գերակա ուղղությունը լինելու է գյուղատնտեսությունը։ Այլ կերպ ասած, իշխանություններն էն գլխից որոշել են մինչև 2013-ի փետրվար ակտիվ աշխատանք տանել նշված ոլորտում` գյուղաբնակներին իրենց կողմը գրավելու համար։ Չի բացառվում, որ գյուղատնտեսության զարգացման անհրաժեշտությունը լինի նաև ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի պահանջը, քանի որ ԱԺ ընտրությունների ժամանակ նա տեղերում լսեց և իր աչքով տեսավ իրական պատկերը։ Իսկ թե ինչպիսին կլինի նոր կառավարության նոր ծրագիրը, կարծում ենք, պարզ կդառնա մինչև հունիսի 20-ը, քանի որ, ըստ ամենայնի, դեռևս ընտրություններից առաջ է այն կազմվել, և այս պահին կառավարությանը մնում է միայն որոշ լրացումներ կատարել։


Ժասմեն ՎԻԼՅԱՆ

Դիտվել է՝ 3243

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ