Դեկտեմբերի 24-ին, 25-ին և 26-ին Միացյալ Նահանգներում նշվող տոների կապակցությամբ ԱՄՆ դեսպանատունը փակ կլինի՝ տեղեկացնում է ՀՀ-ում ԱՄՆ դեսպանությունը: Աշխատանքը կվերսկսվի դեկտեմբերի 29-ից։               
 

Իտալիա-Խորվաթիա` 1:1

Իտալիա-Խորվաթիա` 1:1
14.06.2012 | 10:45

Իտալիա-Խորվաթիա խմբային երկրորդ հանդիպումը հաճելիորեն առանձնացավ լարված, անզիջում պայքարով: Առաջինն արդյունքի հասան իտալացիները, ովքեր հրաշալի օգտագործեցին տուգանային հարվածը: Անդրեա Պիրլոյի հարվածն անկասելի էր: Դա տեղի ունեցավ առաջին խաղակեսի երեսունիններորդ րոպեին: Դրամատիկ զարգացումները շարունակվեցին նաև երկրորդ խաղակեսում: Խորվաթների գրոհային Մարիո Մանջուկիչը հավասարեցրեց հաշիվը (72)` ապացուցելով, որ իր թիմը դժվարին մրցակից է ցանկացած հավաքականի համար: Ի դեպ` սա նրա երրորդ գոլն էր առաջնությունում: Այս ցուցանիշով նա հասավ Ալան Ձագոևին (Ռուսաստան)` ու Մարիո Գոմեսին (Գերմանիա): Երկու խաղից հետո խորվաթներն ունեն չորս, իտալացիները` երկու միավոր:

Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 3370

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ

"nofollow">Արժեհամակարգ
Օրախնդիր
  • Տեսանյութ
  • Այլ
  • 25.12.2025