Irates.am-ը շնորհավորում է իր ընթերցողների Ամանորն ու Սուրբ Ծնունդը: Թող 2026-ը լինի հայրենանպաստ փոփոխությունների, ազգապահպան արժեքների վերակերտման, հանրային զարթոնքի ու արժանապատիվ կենսակերպի բարեբեր տարի:                
 

Գվարդիոլան` «Շախտյորո՞ւմ»

Գվարդիոլան` «Շախտյորո՞ւմ»
19.06.2012 | 20:28

«Բարսելոնին» հրաժեշտ տալը Խոսեպ Գվարդիոլան բացատրեց հոգնածությամբ ու հեռացավ: Մինչ աշխարհի ամենահեղինակավոր մարզիչներից մեկը հանգստանում է, նրա անունն ինչ ակումբի հետ ասես, որ չեն կապում: Դրանցից ամենաթարմը Դոնեցկի «Շախտյորն» է: Հավաստիացումներ կան, որ ակումբի գլխավոր տնօրեն Սերգեյ Պալկինն անձամբ է հանդիպել Պեպի հետ, առաջարկել գլխավորել իր ակումբը: Համաձայնություն տալու դեպքում իսպանացի մասնագետի աշխատավարձը կկազմի տասնչորս միլիոն եվրոյի կարգի թիվ: Նշենք, որ տեղեկատվության սկզբնաղբյուրը «Շախտյորի» ներկայիս մարզիչ Միրչա Լուչեսկուն է:

Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 3200

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ