Irates.am-ը շնորհավորում է իր ընթերցողների Ամանորն ու Սուրբ Ծնունդը: Թող 2026-ը լինի հայրենանպաստ փոփոխությունների, ազգապահպան արժեքների վերակերտման, հանրային զարթոնքի ու արժանապատիվ կենսակերպի բարեբեր տարի:                
 

Արժանի են

Արժանի են
24.09.2012 | 23:29

Ստամբուլում վերջերս կայացած շախմատի համաշխարհային օլիմպիադայում տղամարդկանց մեր ընտրանու փայլուն ելույթն օրինական հպարտության քիչ պահեր չպարգևեց մեզ` աշխարհին կրկին ապացուցելով, որ հայն իր բնույթով կա ու մնում է ստեղծագործ մտքի մշակ:
Սակայն, ինչպես ասում է ժողովուրդը, պարտքը հատուցումով է գեղեցիկ: Ահա այդպիսի գեղեցիկ քայլի նախաձեռնությամբ օրերս հանդես եկավ Հայաստանի կառավարությունը` որոշում ընդունելով մեր ոսկե ընտրանին կազմած Լևոն Արոնյանին, Սերգեյ Մովսիսյանին, Վլադիմիր Հակոբյանին, Գաբրիել Սարգսյանին, Տիգրան Պետրոսյանին քսանական միլիոն դրամ մրցանակ հանձնելու մասին:
ՈՒրախալի է, որ մարզիկների կողքին աչքաթող չեն արվել նաև թիմի հաջողությանը նպաստած մարդիկ ու նրանց մեջ մեր իսկապես հրաշալի մարզիչ, գրոսմայստեր Արշակ Պետրոսյանը:

Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 2997

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ