Irates.am-ը շնորհավորում է իր ընթերցողների Ամանորն ու Սուրբ Ծնունդը: Թող 2026-ը լինի հայրենանպաստ փոփոխությունների, ազգապահպան արժեքների վերակերտման, հանրային զարթոնքի ու արժանապատիվ կենսակերպի բարեբեր տարի:                
 

Խախտումներ կաթնամթերքի արտադրության ոլորտում

Խախտումներ կաթնամթերքի արտադրության ոլորտում
28.09.2012 | 13:59

ՀՀ գյուղատնտեսության նախարարության սննդամթերքի անվտանգության պետական ծառայության (ՀՀ ԳՆ ՍԱՊԾ) կողմից իրականացված լաբորատոր ստուգումների արդյունքում պարզվել է, որ «Թամարա» և «Անի» ՍՊԸ-ի «Վիտանի» սփրեդը և «Դուստր Մարիաննա» ՍՊԸ-ի ջնարակապատ պանրիկը մանրէաբանական ցուցանիշներով չեն համապատասխանում ՀՀ կառավարության որոշմամբ սահմանված նորմատիվ պահանջներին:

Ըստ ծառայության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի, մինչև նշված խախտումները վերացնելու ուղղությամբ կատարվող աշխատանքների ավարտը, ծառայությունը սպառողներին հորդորում է պահպանել զգոնություն, ձեռք չբերել և չօգտագործել վերոնշյալ արտադրատեսակները: Հայտնաբերած թերությունները վերացնելուց հետո կառույցը հանդես կգա լրացուցիչ հայտարարությամբ:


Հասմիկ ԳԵՎՈՐԳՅԱՆ

Դիտվել է՝ 5376

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ