«Պուտինը, Թրամփը և Սի Ծինփինը նոյեմբերի 19-ին հանդիպում կանցկացնեն ՉԺՀ առաջնորդի նստավայրում։ Նախապատրաստվում են հանդիպման օրակարգը և համատեղ հայտարարությունը։ Պուտինը գագաթնաժողովի շրջանակում բանակցություններ կվարի Սի Ծինփինի հետ։ Առաջնորդները կքննարկեն արտաքին քաղաքականության հարցեր, այդ թվում՝ ՈՒկրաինայի թեման»,- РИА Новости-ին փոխանցել է Ռուսաստանի նախագահի օգնական Յուրի ՈՒշակովը։               
 

Դժարին դաս

Դժարին դաս
30.10.2012 | 02:31

Հոկտեմբերի 30

Սպասեք և ի վերջո կվայելեք ուրախությունը այն մարդու, որ կարող է համբերանքով սպասել` հուսալով, որ ամեն ինչ լավ կլինի։ Վերջին ու ամենադժվար դասը սպասելն է։ ՈՒրեմն սպասել սովորեք։
Այս երեկո արդեն ուզում էի ասել. «Ներող եղեք, Իմ որդիներ, որ թույլ տվեցի այս հավելյալ բեռը դնել ձեզ վրա, թեկուզ և կարճ ժամանակով»։ Սակայն ուզում եմ իմանաք, որ այն պահից, երբ դուք ձեր պահանջները Ինձ հանձնեցիք և հետամուտ չեղաք ուրիշ օգնության, այդ վայրկյանից իսկ Ես նկատի առա ամենակարճ ճանապարհը` օգնություն և փրկություն ձեզ հասցնելու։
Գալիք աղետից փրկվելու համար սովորելու շատ բան ունեք։ Բայց բարեկամը, որի հետ ահա կանգնած եք ձախողումների, մեռած փառասիրության, լքված ցանկությունների գերեզմանի մոտ, այդ ընկերակիցը բոլոր ժամանակների համար մնում է նույն հավատարիմ բարեկամը։

Դիտվել է՝ 940

Մեկնաբանություններ