ՌԴ-ի, Չինաստանի և ԱՄՆ-ի ղեկավարների եռակողմ հանդիպման օրակարգը համաձայնեցված է, սակայն որոշ հարցեր ընթացքում կհստակեցվեն՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Նա նշել է, որ հանդիպումը տեղի կունենա հինգշաբթի՝ Շենչժենում, նոյեմբերի 18-19-ն անցկացվելիք Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովի շրջանակում։ «Սա շատ կարևոր հանդիպում է, որը ժամանակակից աշխարհում նմանը չի ունեցել և չունի»,- ընդգծել է Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչը։               
 

ՌԴ-ն և Վրաստանը բարելավում են հարաբերությունները

ՌԴ-ն և Վրաստանը բարելավում են հարաբերությունները
27.05.2013 | 18:43

Վրաստանի վարչապետի՝ ՌԴ-ի հետ հարաբերությունների կարգավորման հարցերով հատուկ ներկայացուցիչ Զուրաբ Աբաշիձեի և ՌԴ փոխարտգործնախարար Գրիգորի Կարասինի հերթական հանդիպումը տեղի կունենա Պրահայում հունիսի 4-ին կամ 5-ին։

ՌԴ և Վրաստանի պաշտոնյաների առաջին հանդիպումից անցել է 6 ամիս։ Պրահայում կայանալիք բանակցություններում կամփոփվեն 6-ամսյա բանակցությունների արդյունքները։ Կբարձրացվեն պրանսպորտային, առևտրային, մշակութային և այլ հարցեր։

Դիտվել է՝ 1394

Մեկնաբանություններ