Երուսաղեմում տեղի է ունեցել Իսրայելի, Հունաստանի և Կիպրոսի եռակողմ գագաթնաժողովը։ Մասնակիցները պայմանավորվել են ամրապնդել կապերը պաշտպանության և էներգետիկայի ոլորտներում՝ ընդդեմ Թուրքիայի: Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն հայտարարել է, որ եռակողմ համագործակցությունը պետք է պատասխան դառնա նրանց համար, «ովքեր երազում են իրենց կայսրությունների վերականգնման մասին»։               
 

Էլի բան է

Էլի բան է
06.06.2013 | 19:44

Կարկտահարությունից տուժած Արմավիրի մարզի սոցիալապես անապահով 1606 ընտանիքի կառավարությունը, որպես օգնություն, կհատկացնի 50000-ական դրամ։ Բնական աղետից տուժած բնակիչներին գործադիրը, ինչպես և խոստացել էր, մենակ չի թողնում։ Կառավարության նիստում, բացի վերը նշված աջակցությունից, որոշվեց ձեռք մեկնել նաև մյուս ընտանիքներին։ Պետությունն իր վրա վերցրեց հողի ու ջրի հարկի վճարը։ Հարյուր տոկոսով տուժած գյուղական տնտեսություններին նշված հարկը 100 %-ով կփոխհատուցի կառավարությունը։ Իսկ մասամբ տուժածների հողի և ջրի հարկերը կփոխհատուցվեն 50 %-ով։

Ժասմեն ՎԻԼՅԱՆ

Դիտվել է՝ 4041

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ

ուստառադիոընթերցումն առանց Irates.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետին: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: Էլեկտրոնային հասցե՝ info@irates.am