Երուսաղեմում տեղի է ունեցել Իսրայելի, Հունաստանի և Կիպրոսի եռակողմ գագաթնաժողովը։ Մասնակիցները պայմանավորվել են ամրապնդել կապերը պաշտպանության և էներգետիկայի ոլորտներում՝ ընդդեմ Թուրքիայի: Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն հայտարարել է, որ եռակողմ համագործակցությունը պետք է պատասխան դառնա նրանց համար, «ովքեր երազում են իրենց կայսրությունների վերականգնման մասին»։               
 

Աստվածաշունչ մատյանից

Աստվածաշունչ մատյանից
18.06.2013 | 00:24

Լսեցե՛ք սա, Հակոբի՛ տան առաջնորդներ և Իսրայելի՛ տան մնացորդներ, որ անարգում եք իրավունքը և շեղում եք բոլոր ուղիղ ընթացողներին, որ Սիոնը կառուցում եք արյան վրա և Երուսաղեմը` անիրավության։ Նրա առաջնորդները կաշառքներով էին դատում, նրա քահանաները վարձով էին պատասխան տալիս, նրա մարգարեները արծաթով էին գուշակություններ անում և Տիրոջն էին ապավինում ու ասում. «Արդարև, Տերը մեզ հետ չէ՞. ո՛չ, մեզ վրա չարիք չի գա»։


Միքիայի մարգարեություն 3. 9-12

Դիտվել է՝ 2212

Մեկնաբանություններ