Դեկտեմբերի 24-ին, 25-ին և 26-ին Միացյալ Նահանգներում նշվող տոների կապակցությամբ ԱՄՆ դեսպանատունը փակ կլինի՝ տեղեկացնում է ՀՀ-ում ԱՄՆ դեսպանությունը: Աշխատանքը կվերսկսվի դեկտեմբերի 29-ից։               
 

Աղոթարան

Աղոթարան
02.07.2013 | 00:04

Ապաշխարության աղոթք

Տե՜ր Աստված, Դու, որ ողորմած ես և գթած, համբերատար և առատագութ, և խղճում ես մարդկանց նրանց չարիքների համար պատժելիս, Դու, որ մեղավորի մահը չես ուզում, այլ նրա դարձն ու փրկությունը, մխիթարիր մեզ, և ապաշխարության առիթ տուր մեզ։ Որպեսզի հոգով առողջացած, խոստովանությամբ և ապաշխարությամբ մտնենք Քո սուրբ եկեղեցին, և բոլոր սրբերիդ հետ փառավորենք Քեզ` Հայր, Որդի և Սուրբ Հոգի, հավիտյանս։ Ամեն։


ԺԱՄԱԳԻՐՔ

Դիտվել է՝ 2633

Մեկնաբանություններ