ՌԴ-ի, Չինաստանի և ԱՄՆ-ի ղեկավարների եռակողմ հանդիպման օրակարգը համաձայնեցված է, սակայն որոշ հարցեր ընթացքում կհստակեցվեն՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Նա նշել է, որ հանդիպումը տեղի կունենա հինգշաբթի՝ Շենչժենում, նոյեմբերի 18-19-ն անցկացվելիք Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովի շրջանակում։ «Սա շատ կարևոր հանդիպում է, որը ժամանակակից աշխարհում նմանը չի ունեցել և չունի»,- ընդգծել է Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչը։               
 

Եգիպտոսի նախագահի պաշտոնակատար է նշանակվել ՍԴ ղեկավարը

Եգիպտոսի նախագահի պաշտոնակատար է նշանակվել ՍԴ ղեկավարը
04.07.2013 | 13:54

Եգիպտոսի Սահմանադրական դատարանի նախագահ Ադլի Մանսուրը երկրի զինվորականների կողմից կարգվել է Եգիպտոսի նախագահի պաշտոնակատար։ Այսօր առավոտյան տեղի է ունեցել Մանսուրի երդմնակալության արարողությունը, որը հեռարձակվել է պետական հեռուստատեսությամբ։ Մանսուրը կպաշտոնավարի մինչև նոր նախագահական ընտրությունները։

Դիտվել է՝ 1288

Մեկնաբանություններ