ՌԴ-ի, Չինաստանի և ԱՄՆ-ի ղեկավարների եռակողմ հանդիպման օրակարգը համաձայնեցված է, սակայն որոշ հարցեր ընթացքում կհստակեցվեն՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Նա նշել է, որ հանդիպումը տեղի կունենա հինգշաբթի՝ Շենչժենում, նոյեմբերի 18-19-ն անցկացվելիք Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովի շրջանակում։ «Սա շատ կարևոր հանդիպում է, որը ժամանակակից աշխարհում նմանը չի ունեցել և չունի»,- ընդգծել է Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչը։               
 

Մուհամեդ ալ Բարադեյը երդվել է

Մուհամեդ ալ Բարադեյը երդվել է
14.07.2013 | 16:27

Այսօր կայացել է Մուհամեդ ալ Բարադեյի երդմնակալության արարողությունը Եգիպտոսի փոխվարչապետի պաշտոնում։ Արարողությունը տեղի է ունեցել Կահիրեում՝ նախագահական նստավայրում, նախագահի ժամանակավոր պաշտոնակատար Ադլի Մանսուրի ներկայությամբ։

Ալ Բարադեյը համակարգելու է երկրի միջազգային հարաբերությունները։

Դիտվել է՝ 1109

Մեկնաբանություններ