ՌԴ-ի, Չինաստանի և ԱՄՆ-ի ղեկավարների եռակողմ հանդիպման օրակարգը համաձայնեցված է, սակայն որոշ հարցեր ընթացքում կհստակեցվեն՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Նա նշել է, որ հանդիպումը տեղի կունենա հինգշաբթի՝ Շենչժենում, նոյեմբերի 18-19-ն անցկացվելիք Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովի շրջանակում։ «Սա շատ կարևոր հանդիպում է, որը ժամանակակից աշխարհում նմանը չի ունեցել և չունի»,- ընդգծել է Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչը։               
 

Սնոուդենը հազարավոր փաստաթղթեր ունի

Սնոուդենը հազարավոր փաստաթղթեր ունի
15.07.2013 | 17:10

Էդվարդ Սնոուդենի տրամադրության տակ են բազմաթիվ գաղտնի փաստաթղթեր՝ ԱՄՆ Ազգային անվտանգության գործակալության գործունեության մասին։ Սնոուդենի արխիվում նման հազարավոր փաստաթղթեր կան: Փախուստի մեջ գտնվող նախկին գործակալը վերցրել է դրանք, որպեսզի հետագայում կարողանա ապացուցել իր խոսքերի ճշմարտացիությունը։

Դիտվել է՝ 1186

Մեկնաբանություններ