ՌԴ-ի, Չինաստանի և ԱՄՆ-ի ղեկավարների եռակողմ հանդիպման օրակարգը համաձայնեցված է, սակայն որոշ հարցեր ընթացքում կհստակեցվեն՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Նա նշել է, որ հանդիպումը տեղի կունենա հինգշաբթի՝ Շենչժենում, նոյեմբերի 18-19-ն անցկացվելիք Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովի շրջանակում։ «Սա շատ կարևոր հանդիպում է, որը ժամանակակից աշխարհում նմանը չի ունեցել և չունի»,- ընդգծել է Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչը։               
 

Հզոր երկրաշարժ՝ Նոր Զելանդիայում

Հզոր երկրաշարժ՝ Նոր Զելանդիայում
21.07.2013 | 18:14

Նոր Զելանդիայում 6,5 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել։ Մայրաքաղաք Վելինգտոնում աղետը խաթարել է տրանսպորտի աշխատանքը։ Ինչպես նշել են հասարակական պահպանության վարչությունում, տեղեկություններ զոհերի և ավերածությունների մասին չի հաղորդվում։ Մեկ օրվա ընթացքում Նոր Զելանդիայում երկու երկրաշարժ է գրանցվել։

Դիտվել է՝ 1395

Մեկնաբանություններ