ՌԴ-ի, Չինաստանի և ԱՄՆ-ի ղեկավարների եռակողմ հանդիպման օրակարգը համաձայնեցված է, սակայն որոշ հարցեր ընթացքում կհստակեցվեն՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Նա նշել է, որ հանդիպումը տեղի կունենա հինգշաբթի՝ Շենչժենում, նոյեմբերի 18-19-ն անցկացվելիք Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովի շրջանակում։ «Սա շատ կարևոր հանդիպում է, որը ժամանակակից աշխարհում նմանը չի ունեցել և չունի»,- ընդգծել է Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչը։               
 

Հայտնի է Սաակաշվիլու կուսակցության թեկնածուն նախագահական ընտրություններում

Հայտնի է Սաակաշվիլու կուսակցության թեկնածուն նախագահական ընտրություններում
28.07.2013 | 15:01

Վրացական ՙՄիացյալ ազգային շարժում՚ կուսակցությունը, որը ղեկավարում է գործող նախագահ Մ. Սաակաշվիլին, անվանել է նախագահի իր թեկնածուի անունը։ Նախագահական ընտրությունները Վրաստանում կանցկացվեն հոկտեմբերի 27-ին։ Այդ թակնածուն խորհրդարանի նախկին անդամ, 41-ամյա Դավիթ Բակրաձեն է։ Վերջինիս խոսքով՝ Միացյալ ազգային շարժումն այժմ փոփոխությունների շրջան է ապրում, և հաշվի են առնվում նախկինում գործած բոլոր սխալները։

Դիտվել է՝ 1271

Մեկնաբանություններ