ՌԴ-ի, Չինաստանի և ԱՄՆ-ի ղեկավարների եռակողմ հանդիպման օրակարգը համաձայնեցված է, սակայն որոշ հարցեր ընթացքում կհստակեցվեն՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Նա նշել է, որ հանդիպումը տեղի կունենա հինգշաբթի՝ Շենչժենում, նոյեմբերի 18-19-ն անցկացվելիք Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովի շրջանակում։ «Սա շատ կարևոր հանդիպում է, որը ժամանակակից աշխարհում նմանը չի ունեցել և չունի»,- ընդգծել է Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչը։               
 

Հանրապետականները հաղթում են նաև Հյուսիսային Կիպրոսում

Հանրապետականները հաղթում են նաև Հյուսիսային Կիպրոսում
29.07.2013 | 16:53

Հյուսիսային Կիպրոսի խորհրդարանական ընտրություններում հաղթում է թուրքական հանրապետական կուսակցությունը, որ հավաքել է ձայների 41,2 տոկոսը, Ազգային միասնություն կուսակցությունը ստացել է 28,4 տոկոս ձայներ, երրորդ տեղում Դեմոկրատական կուսակցությունն է` 22 տոկոսով: Սոցիալական դեմոկրատիայի կուսակցությունը ստացել է 6,2 տոկոս ձայն, Միացյալ Կիպրոսի կուսակցությունը` 2,3 տոկոս:

Դիտվել է՝ 1099

Մեկնաբանություններ