ՌԴ-ի, Չինաստանի և ԱՄՆ-ի ղեկավարների եռակողմ հանդիպման օրակարգը համաձայնեցված է, սակայն որոշ հարցեր ընթացքում կհստակեցվեն՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Նա նշել է, որ հանդիպումը տեղի կունենա հինգշաբթի՝ Շենչժենում, նոյեմբերի 18-19-ն անցկացվելիք Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովի շրջանակում։ «Սա շատ կարևոր հանդիպում է, որը ժամանակակից աշխարհում նմանը չի ունեցել և չունի»,- ընդգծել է Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչը։               
 

Նախագահը բուժումը կշարունակի տանը

Նախագահը բուժումը կշարունակի տանը
02.09.2013 | 10:56

Երկու ամիս հիվանդանոցում անցկացնելուց հետո բժիշկները թույլատրել են տուն գնալ Հարավաֆրիկյան հանրապետության առաջին նախագահ Նելսոն Մանդելային: 95-ամյա Մանդելան ժամանակ առ ժամանակ հայտնվում է ծանր վիճակում, բայց բժիշկները գտնում են, որ նա տանն էլ կարող է ստանալ այն բուժումը, ինչ ստանում էր հիվանդանոցում:

Դիտվել է՝ 999

Մեկնաբանություններ