ՌԴ-ի, Չինաստանի և ԱՄՆ-ի ղեկավարների եռակողմ հանդիպման օրակարգը համաձայնեցված է, սակայն որոշ հարցեր ընթացքում կհստակեցվեն՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Նա նշել է, որ հանդիպումը տեղի կունենա հինգշաբթի՝ Շենչժենում, նոյեմբերի 18-19-ն անցկացվելիք Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովի շրջանակում։ «Սա շատ կարևոր հանդիպում է, որը ժամանակակից աշխարհում նմանը չի ունեցել և չունի»,- ընդգծել է Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչը։               
 

Սեպտեմբերյան խցանումները դպրոցների մոտ սկսվեցին (տեսանյութեր)

Սեպտեմբերյան խցանումները դպրոցների մոտ սկսվեցին (տեսանյութեր)
02.09.2013 | 22:13

Սեպտեմբերի 2-ին Հայաստանի մոտ 1400 դպրոցներ ընդունեցին 39 հազար առաջին դասարանցիների։ Նախորդ տարվա համեմատ՝ առաջին դասարանցիների թիվն ավելացել է 2 հազարով։

Սեպտեմբերի առաջին օրերին շատ բնորոշ են ճանապարհային խցանումները։ Արդեն վաղ առավոտից կենտրոնական փողոցներում՝ դպրոցների մոտակայքում, սկսել էին խցանումները։ Աշակերտները ճանապարհը հատում են չթույլատրված վայրերում։

Տեսանյութ

Սեպտեմբերյան խցանումները դպրոցների մոտ սկսվեցին
Սեպտեմբերյան խցանումները դպրոցների մոտ սկսվեցին-2
Դիտվել է՝ 481

Մեկնաբանություններ