ՌԴ-ի, Չինաստանի և ԱՄՆ-ի ղեկավարների եռակողմ հանդիպման օրակարգը համաձայնեցված է, սակայն որոշ հարցեր ընթացքում կհստակեցվեն՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Նա նշել է, որ հանդիպումը տեղի կունենա հինգշաբթի՝ Շենչժենում, նոյեմբերի 18-19-ն անցկացվելիք Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովի շրջանակում։ «Սա շատ կարևոր հանդիպում է, որը ժամանակակից աշխարհում նմանը չի ունեցել և չունի»,- ընդգծել է Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչը։               
 

Ելք, որ չկա

Ելք, որ չկա
09.09.2013 | 18:38

Սիրիայի նախագահ Բաշար Ասադը կարող է խուսափել օտարերկրյա ռազմական միջամտությունից, եթե հաջորդ շաբաթվա ընթացքում միջազգային հանրությանը փոխանցի ամբողջ քիմիական զենքը` հայտարարել է ԱՄՆ-ի պետքարտուղար Ջոն Քերին: «Իհարկե, նա կարող է փոխանցել ամբողջ քիմիական զենքը անհապաղ և ներկայացնել հաշվետվություն, բայց նա չի պատրաստվում այդ անել և դա չի ակրող արվել»,- ասել է Քերին ի պատասխան այն հարցի, թե որ դեպքում Ասադի կառավարությունը կարող է խուսափել հարվածից:

Դիտվել է՝ 1094

Մեկնաբանություններ