ՌԴ-ի, Չինաստանի և ԱՄՆ-ի ղեկավարների եռակողմ հանդիպման օրակարգը համաձայնեցված է, սակայն որոշ հարցեր ընթացքում կհստակեցվեն՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Նա նշել է, որ հանդիպումը տեղի կունենա հինգշաբթի՝ Շենչժենում, նոյեմբերի 18-19-ն անցկացվելիք Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովի շրջանակում։ «Սա շատ կարևոր հանդիպում է, որը ժամանակակից աշխարհում նմանը չի ունեցել և չունի»,- ընդգծել է Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչը։               
 

Վերընտրվել է Թեհրանի քաղաքապետը

Վերընտրվել է Թեհրանի քաղաքապետը
09.09.2013 | 18:39

Նախագահական ընտրությունների նախկին թեկնածու, Թեհրանի քաղաքապետ Մոհամեդ Բաղեր Գալիբաֆը երրորդ անգամ վերընտրվել է իր պաշտոնում` նա պաշտոնավարում է 2005 թվականից: Կիրակի կայացած ընտրություններում նրա թեկնածությունը պաշտպանել են քաղաքային խորհրդի 31 ամդամներից 17-ը: Նրա մրցակից Մոհսեն Հաշեմին ստացել է 14 ձայն:

Դիտվել է՝ 1178

Մեկնաբանություններ