ՌԴ-ի, Չինաստանի և ԱՄՆ-ի ղեկավարների եռակողմ հանդիպման օրակարգը համաձայնեցված է, սակայն որոշ հարցեր ընթացքում կհստակեցվեն՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Նա նշել է, որ հանդիպումը տեղի կունենա հինգշաբթի՝ Շենչժենում, նոյեմբերի 18-19-ն անցկացվելիք Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովի շրջանակում։ «Սա շատ կարևոր հանդիպում է, որը ժամանակակից աշխարհում նմանը չի ունեցել և չունի»,- ընդգծել է Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչը։               
 

Բաշար Ասադը չի հանձնվում

Բաշար Ասադը չի հանձնվում
10.09.2013 | 11:09

Սիրիայի նախագահ Բաշար Ասադը նախազգուշացրել է, որ եթե ԱՄՆ-ը ուժ գործադրի իր երկրի նկատմամբ, պետք է փոխհատուցման պատրաստ լինի. «Դուք պետք է ամեն ինչի սպասեք: Կառավարությունը միակ խաղացողը չէ տարածաշրջանում: Տարբեր կողմեր, տարբեր խմբավորումներ, տարբեր գաղափարախոսություններ կան: Ձեր այդ որոշման մեջ ամեն ինչ է»: Ասադը նորից հերքել է քիմիական զենք կիրառելու մեղադրանքը:

Դիտվել է՝ 1234

Մեկնաբանություններ