«Անհասկանալի է, թե ինչ չափանիշներով է ՀՀ իշխանությունը ընդդիմադիր անձանց անվանում «ռուսական ազդեցության գործակալներ: Եթե այդ մարդիկ կողմ են հանդես գալիս երկկողմ հարաբերությունների զարգացմանը, ապա Փաշինյանը նույնպես խոսում է ՌԴ-ի հետ հարաբերությունների զարգացման մասին։ Բայց եթե հաշվեհարդար են տեսնում ընդդիմության ներկայացուցիչների հետ Ռուսաստանի «սոուսի» տակ, դա արդեն բարեկամական մոտեցում չէ»,- ասել է ՌԴ ԱԳՆ մամուլի խոսնակ Մարիա Զախարովան։               
 

ՄԻՊ-ը նոր է վերադարձել գործուղումից

ՄԻՊ-ը նոր է վերադարձել գործուղումից
20.09.2013 | 15:36

Շուրջ երկու տարի ոստիկանության դեմ բռնություն կիրառելու մեղադրանքով անազատության մեջ գտնվող Տիգրան Առաքելյանին ազատ արձակելու պահանջով 110 հայտնի անձինք՝ արվեստագետներ, լրագրողներ, քաղաքական գործիչներ, իրավապաշտպաններ երաշխավորագիր ներկայացրեցին դատարան՝ միջնորդելով, որ ազատ արձակեն վերջինիս: Տիգրան Առաքելյանի և ընդդիմադիր մյուս ակտիվիստների նկատմամբ քաղաքական հետապնդումը դադարեցնելու հարցով դիմում-նամակով ՄԱԿ-ի մարդու իրավունքների հարցերով գերագույն հանձնակատարին և ՄԱԿ-ի զեկուցողներին են դիմել մի շարք հասարակական կազմակերպություններ:

Մարդու իրավունքների պաշտպանի մամուլի խոսնակ Նաիրա Կարմիրշալյանից հետաքրքրվեցինք, թե որն է Պաշտպան Կարեն Անդրեասյանի դիրքորոշումը, չի՞ պատրաստվում արդյոք ինքն էլ միջնորդել Տիգրանին ազատ արձակելու հարցում: ՄԻՊ-ի մամուլի խոսնակը արձագանքեց, որ օրենքով Պաշտպանն իրավունք չունի միջամտելու դատական գործընթացներին և կարծիք հայտնելու: Երբ հիշեցրինք, որ Տիգրան Առաքելյանը ԵԽԽՎ մի շարք չափորոշիչներով համարվում է քաղբանտարկյալ, և նրա գործն էլ սովորական դատական գործ չէ, ՄԻՊ մամուլի խոսնակը ժամանակ խնդրեց այդ հարցին ավելի ուշ անդրադառնալու համար:
«Պաշտպանը նոր է վերադարձել գործուղումից, շատ զբաղված է, ես չեմ հասցրել այդ մասին խոսել»,- ասաց նա:


Թագուհի ՀԱԿՈԲՅԱՆ

Դիտվել է՝ 3820

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ