ՌԴ-ի, Չինաստանի և ԱՄՆ-ի ղեկավարների եռակողմ հանդիպման օրակարգը համաձայնեցված է, սակայն որոշ հարցեր ընթացքում կհստակեցվեն՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Նա նշել է, որ հանդիպումը տեղի կունենա հինգշաբթի՝ Շենչժենում, նոյեմբերի 18-19-ն անցկացվելիք Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովի շրջանակում։ «Սա շատ կարևոր հանդիպում է, որը ժամանակակից աշխարհում նմանը չի ունեցել և չունի»,- ընդգծել է Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչը։               
 

Մատվիենկո. «Ինքնորոշման իրավունքը ոչ ոք չեղյալ չի հայտարարել»

Մատվիենկո. «Ինքնորոշման իրավունքը ոչ ոք չեղյալ չի հայտարարել»
09.03.2014 | 01:03

Ուկրաինայի նախագահի պարտականությունները կատարող Ալեքսանդր Տուրչինովը ստորագրել է հրաման, որով կասեցնում է Ղրիմի Գերագույն խորհրդի որոշումը հանրաքվե անցկացնելու մասին: Ռուսաստանի խորհրդարանի ստորին և վերին պալատների ղեկավարներ Սերգեյ Նարիշկինը և Վալենտինա Մատվիենկոն ընդունելով Ղրիմի Գերագույն խորհրդի նախագահ Վլադիմիր Կոնստանտինովին՝ հայտարարել են, որ եթե Ղրիմը որոշի միանալ Ռուսաստանի Դաշնությանը, իրենք այդ որոշումը հավանության կարժանացնեն:

«Ինքնորոշման իրավունքը ոչ ոք չեղյալ չի հայտարարել», - շեշտել է նա:

Դիտվել է՝ 981

Մեկնաբանություններ