ԱՄՆ-ի ազգային անվտանգության նոր ռազմավարությունը տեսականորեն չի հակասում ռուս-ամերիկյան երկխոսության զարգացմանը՝ հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը։ «Սակայն մեր վերջնական եզրակացությունները մենք անելու ենք բացառապես միջազգային ասպարեզում ԱՄՆ-ի վարչակազմի գործնական քայլերի վերլուծությունից ելնելով»,- հավելել է նախարարը։               
 

Էականորեն կբարձրանա ղրիմցի մանկավարժների աշխատավարձը

Էականորեն կբարձրանա ղրիմցի մանկավարժների աշխատավարձը
03.04.2014 | 14:54

Ամռան կեսերին 2-3,5 անգամ կբարձրանա ղրիմցի մանկավարժների և դաստիարակների աշխատավարձը: Այդ մասին հայտարարել է ՌԴ կրթության և գիտության նախարար Դմիտրի Լիվանովը:

«Նախատեսվում է աշխատավարձի բարձրացում Ղրիմի և Սևաստոպոլի բյուջետային համակարգերում: Կարևոր է, որ ղրիմցի մանկավարժները զգան իրենց նյութական դրության և սոցիալական կարգավիճակի էական բարելավումը»,- ասել է նախարարը:

Դիտվել է՝ 1701

Մեկնաբանություններ