Չինաստանի Շենչժեն քաղաքում Վլադիմիր Պուտինի և Սի Ցզինպինի հետ պատմական եռակողմ հանդիպումից ընդամենը ժամեր անց Դոնալդ Թրամփը նախագահական օդանավից անսպասելի և կոշտ հայտարարություն է արել: ԱՄՆ-ի նախագահը շեշտել է, որ Պուտինը տրամադրված է խաղաղության, ուստի, Կիևին նոր միլիարդներ հատկացնելու փոխարեն, պետք է կենտրոնանալ բանակցությունների վրա:                
 

ՈՒկրաինան հայց է պատրաստում ընդդեմ ՌԴ-ի

ՈՒկրաինան հայց է պատրաստում ընդդեմ ՌԴ-ի
01.05.2014 | 13:16

ՈՒկրաինան պատրաստվում է դիմել Հաագայի Միջազգային քրեական դատարան: Հայցի պատրաստման աշխատանքներն արդեն ընթացքի մեջ են: Հայցի պատճառը Ղրիմի միացումն է Ռուսաստանին: Այս մասին հայտարարել է ՈՒկրաինայի նախագահի թեկնածու Պյոտր Պորոշենկոն: Վերջինս ասել է, որ հայցի պատրաստմանը մասնակցում են ամերիկյան փորձագետներ և իրավաբաններ` Եվրոպայից: Պորոշենկոն նշել է, որ բացի Միջազգային քրեական դատարանից ՈՒկրաինան պատրաստվում է դիմել նաև Ստոկհոլմի արբիտրաժային դատարան:

Դիտվել է՝ 641

Մեկնաբանություններ