Irates.am-ը շնորհավորում է իր ընթերցողների Ամանորն ու Սուրբ Ծնունդը: Թող 2026-ը լինի հայրենանպաստ փոփոխությունների, ազգապահպան արժեքների վերակերտման, հանրային զարթոնքի ու արժանապատիվ կենսակերպի բարեբեր տարի:                
 

Հայաստանը ՅՈՒՆԵՍԿՕ-ի մրցանակակիր

Հայաստանը ՅՈՒՆԵՍԿՕ-ի մրցանակակիր
11.05.2014 | 13:17

Սահմանափակ մտավոր կարողություններ ունեցող անձանց կրթության որակի բարձրացումը խթանելու նպատակով ՅՈՒՆԵՍԿՕ-ի հայտարարած 2013 թվականի մրցանակաբաշխությանը հաղթողներ են ճանաչվել Հայաստանի «Հույսի կամուրջ» հասարակական կազմակերպությունը և Կանադայի Նոր Բրունսվիքի վաղ մանկության զարգացման և կրթության վարչությունը:
ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը մայիսի 26-ին հրավիրվել է մասնակցելու մրցանակների հանձնման հանդիսավոր արարողությանը, որը տեղի կունենա Քուվեյթում:

Դիտվել է՝ 1779

Մեկնաբանություններ