ԱՄՆ-ի ազգային անվտանգության նոր ռազմավարությունը տեսականորեն չի հակասում ռուս-ամերիկյան երկխոսության զարգացմանը՝ հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը։ «Սակայն մեր վերջնական եզրակացությունները մենք անելու ենք բացառապես միջազգային ասպարեզում ԱՄՆ-ի վարչակազմի գործնական քայլերի վերլուծությունից ելնելով»,- հավելել է նախարարը։               
 

ՀՅԴ-ի ուզածը իշխանություն է

ՀՅԴ-ի ուզածը իշխանություն է
21.05.2014 | 13:50

«Ձեր ուզածը իշխանություն չէ՞, համենայն դեպս, ես այդպես եմ հասկանում»,-պատասխանելով դաշնակցական Արծվիկ Մինասյանի այն հարցին, թե պետք է իշխանություն-ընդդիմություն հարաբերակցությունը իշխանությունում այնպես լինի, որ կարողանա հավասարակշռություն ապահովել, ծիծաղելով նկատեց Հովիկ Աբրահամյանը: ՀՅԴ խմբակցության անդամը փորձեց տեղից բացասական պատասխան տալ, նկատելով, որ վերահսկող պաշտոնները չեն ենթադրում իշխանություն ունենալ: «Իշխանության վերահսկելը բա ի՞նչ է»,-հեգնեց վարչապետը:


Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 1729

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ