Չինաստանի Շենչժեն քաղաքում Վլադիմիր Պուտինի և Սի Ցզինպինի հետ պատմական եռակողմ հանդիպումից ընդամենը ժամեր անց Դոնալդ Թրամփը նախագահական օդանավից անսպասելի և կոշտ հայտարարություն է արել: ԱՄՆ-ի նախագահը շեշտել է, որ Պուտինը տրամադրված է խաղաղության, ուստի, Կիևին նոր միլիարդներ հատկացնելու փոխարեն, պետք է կենտրոնանալ բանակցությունների վրա:                
 

Նուրսուլթան Նազարբաևը Թուրքիային հրավիրել է ԵՏՄ

Նուրսուլթան Նազարբաևը Թուրքիային հրավիրել է ԵՏՄ
06.06.2014 | 12:32

Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևը թուրքալեզու պետությունների համագործակցության խորհրդի չորրորդ գագաթնաժողովի ավարտին կայացած ճեպազրույցի ժամանակ հայտարարել է, որ Թուրքիան ապագայում կարող է դառնալ Եվրասիական տնտեսական միության ասոցացված անդամ: Նա ընդգծել է Թուրքական խորհրդի և Եվրասիական տնտեսական միության միջև տարաձայնության բացակայությունը: «ԵՏՄ-ն բաց է այլ երկրների անդամակցության համար: Օրինակ՝ Թուրքիան և այլ երկրներ կարող են ապագայում դառնալ տվյալ միության ասոցացված անդամ», - նշել է Նազարբաևը:

Դիտվել է՝ 687

Մեկնաբանություններ