Irates.am-ը շնորհավորում է իր ընթերցողների Ամանորն ու Սուրբ Ծնունդը: Թող 2026-ը լինի հայրենանպաստ փոփոխությունների, ազգապահպան արժեքների վերակերտման, հանրային զարթոնքի ու արժանապատիվ կենսակերպի բարեբեր տարի:                
 

ՀԷՑ-երը չեն պատրաստվում սնանկանալ

ՀԷՑ-երը չեն պատրաստվում սնանկանալ
02.07.2014 | 12:37

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության սնանկացման մասին տեղեկությունները չեն համապատասխանում իրականությանը՝ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովում լրագրողների հարցին ի պատասխան ասել է ընկերության գլխավոր տնօրեն Եվգենի Բիբինը:
Լրագրողները հետաքրքրվեցին՝ ընկերության ֆինանսական խնդիրների լուծման համա՞ր է թանկանում էլեկտրաէներգիան: «Այդ տեղեկություններն անհիմն են: Ընկերությունը բանկային համակարգի, բոլոր վարկատուների նկատմամբ ստանձնած պարտավորությունները կատարում է, լիարժեք կառավարվում է»,- ասաց նա: Եվգենի Բիբինը խուսափեց պատասխանել լրագրողների այլ հարցերի, մասնավորապես, թե ինչո՞ւ է թանկանում էլեկտրաէներգիան: Բիբինի հայտարարությունն ինչ-որ առումով հերքում է էլէներգիան թանկացնելու պաշտոնական հիմնավորումները: «Հայաստանի էլեկտրական ցանցերը» հրապարակել էր 2013-ի ֆինանսական հաշվետվությունը՝ Ernst and Young անկախ աուդիտորի եզրակացությամբ: Ըստ հաշվետվության՝ ՀԷՑ-ը կուտակել է 4 մլրդ 470 մլն դրամ վնաս:

Դիտվել է՝ 1236

Մեկնաբանություններ