Irates.am-ը շնորհավորում է իր ընթերցողների Ամանորն ու Սուրբ Ծնունդը: Թող 2026-ը լինի հայրենանպաստ փոփոխությունների, ազգապահպան արժեքների վերակերտման, հանրային զարթոնքի ու արժանապատիվ կենսակերպի բարեբեր տարի:                
 

Մագիստրոսական ծրագրի թափուր մնացած տեղերը վերաբաշխվել են ըստ բուհերի

Մագիստրոսական ծրագրի թափուր մնացած տեղերը վերաբաշխվել են ըստ բուհերի
10.07.2014 | 17:16

Հայաստանի Հանրապետության պետական բարձրագույն ուսումնական հաստատությունների 2014-2015 ուսումնական տարվա` պետության կողմից ուսանողական նպաստների ձևով ուսման վարձի լրիվ փոխհատուցմամբ (անվճար), առկա ուսուցմամբ մագիստրոսի կրթական ծրագրի թափուր մնացած 51 տեղերը վերաբաշխվել են ըստ բուհերի:

Այս լրացուցիչ տեղերը նախատեսված են բանակից զորացրված, բակալավրիական կրթությունն ավարտած այն երիտասարդների համար, որոնք ցանկություն կունենան շարունակել իրենց կրթությունն անվճար` մագիստրոսական մակարդակում:
Այդ դիմորդների համար կազմակերպվելու է առանձին մրցույթ բուհերում:
Ընդհանուր առմամբ բանակից զորացրված բակալավրերի համար նախատեսված տեղերի քանակը դարձավ 151:
Լրացուցիչ տեղեկատվություն ստանալու համար երկուշաբթիից սկսած դիմել համապատասխան բուհեր:

Դիտվել է՝ 1704

Մեկնաբանություններ