Irates.am-ը շնորհավորում է իր ընթերցողների Ամանորն ու Սուրբ Ծնունդը: Թող 2026-ը լինի հայրենանպաստ փոփոխությունների, ազգապահպան արժեքների վերակերտման, հանրային զարթոնքի ու արժանապատիվ կենսակերպի բարեբեր տարի:                
 

Հարցաքննվում էին տուժող ճանաչված ոստիկանները

Հարցաքննվում էին տուժող ճանաչված ոստիկանները
30.07.2014 | 14:21

Անցյալ տարի, նոյեմբերի 5-ին, Երևանի Մաշտոցի պողոտայում հեղափոխության ակցիա իրականացրած Շանթ Հարությունյանի և նրա համախոհների այսօրվա դատական նիստը շարունակվեց տուժող ճանաչված ոստիկանների հարցաքննությամբ:

Հարցաքննվեցին ոստիկաններ Ազիզ Միրզոյանը, Ռազմիկ Խառատյանը, Հարություն Գրիգորյանը, Արթուր Վարդանյանը, Ազատ Հովսեփյանը: Նրանց ցուցմունքներում որևէ արտառոց բան չկար: Ոստիկաններն իրենց այդ օրվա գործողությունները փորձում էին արդարացնել իրենց ծառայողական պարտքը կատարելով: Ռազմիկ Խառատյանը նշեց, որ երթի մասնակիցները զինված էին փայտե ձողերով, դուրս էին եկել մայթ, ինքն էլ փորձել է հասարակական կարգը պահպանել: Ոստիկանն ասաց նաև, որ ծխից իր աչքերը մրմռացել են, սակայն հրաժարվել է բժշկի դիմելուց:
Դատավորը հինգ ոստիկանների հարցաքննությունից հետո հայտարարեց ընդմիջում:


Թագուհի ՀԱԿՈԲՅԱՆ

Դիտվել է՝ 2357

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ