Irates.am-ը շնորհավորում է իր ընթերցողների Ամանորն ու Սուրբ Ծնունդը: Թող 2026-ը լինի հայրենանպաստ փոփոխությունների, ազգապահպան արժեքների վերակերտման, հանրային զարթոնքի ու արժանապատիվ կենսակերպի բարեբեր տարի:                
 

«Գազպրոմնեֆտ»-ը նավթի արդյունահանում է սկսել Բադրայում

«Գազպրոմնեֆտ»-ը նավթի արդյունահանում է սկսել Բադրայում
02.09.2014 | 15:52

Ռուսական «Գազպրոմնեֆտ» ընկերությունը հայտարարել է Իրաքի հարավարևելքում գտնվող Բադրայի հանքավայրից նավթի արդյունահանման մեկնարկի մասին։ Օրական 15 հազար բարել նավթը խողովակաշարով կհասցվի Պարսից ծոցում գտնվող Բասրայի պահեստարան։
Ռուսական ընկերությունը կոնսորցիում է կազմում Հարավային Կորեայի, Մալայզիայի, Թուրքիայի և Իրաքի նավթարդյունահանող ընկերությունների հետ։
Մասնագետների գնահատմամբ, Բադրայում նավթի պաշարները 3 միլիարդ բարել են։ Կոնսորցիումը նախատեսում է արդյունահանումը հասցնել օրական 170 հազար բարելի։

Դիտվել է՝ 1024

Մեկնաբանություններ