Irates.am-ը շնորհավորում է իր ընթերցողների Ամանորն ու Սուրբ Ծնունդը: Թող 2026-ը լինի հայրենանպաստ փոփոխությունների, ազգապահպան արժեքների վերակերտման, հանրային զարթոնքի ու արժանապատիվ կենսակերպի բարեբեր տարի:                
 

BP-ն Շոտլանդիային խորհուրդ է տվել հույսը չդնել Հյուսիսային ծովի նավթի պաշարների վրա

BP-ն Շոտլանդիային խորհուրդ է տվել հույսը չդնել Հյուսիսային ծովի նավթի պաշարների վրա
11.09.2014 | 16:37

Բրիտանական British Petroleum նավթագազային ընկերության ղեկավարությունը շոտլանդացիներին կոչ է արել դեմ քվեարկել երկրի` Մեծ Բրիտանիայի կազմից դուրս գալուն՝ հաղորդում է The Telegraph-ը: BP Group-ի գործադիր տնօրեն Բոբ Դադլիի խոսքերով` Շոտլանդիայի առաջին նախարար Ալեքս Սալմոնդի հայտարարությունը, որ երկիրը բյուջեի հարկային մուտքեր կունենա Հյուսիսային ծովում նավթային պաշարների շահագործումից, խստիվ չափազանցված են:
Նրա խոսքով` նախ, փոքր են մշակման հնարավորությունները, խնդիրներ կան առկա պաշարների արտադրողականության և ապագա շրջանի պաշարների շահագործման առումով:

Դիտվել է՝ 1112

Մեկնաբանություններ