ԱՄՆ-ի ազգային անվտանգության նոր ռազմավարությունը տեսականորեն չի հակասում ռուս-ամերիկյան երկխոսության զարգացմանը՝ հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը։ «Սակայն մեր վերջնական եզրակացությունները մենք անելու ենք բացառապես միջազգային ասպարեզում ԱՄՆ-ի վարչակազմի գործնական քայլերի վերլուծությունից ելնելով»,- հավելել է նախարարը։               
 

ԵՏՄ-ին Հայաստանի անդամակցության հարցում եռյակում տարակարծություններ կան

ԵՏՄ-ին Հայաստանի անդամակցության հարցում եռյակում տարակարծություններ կան
24.09.2014 | 15:57

«Ժառանգությունն» ու նրա առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը ԵՏՄ ընդգծված հակառակորդներ են, իսկ ԲՀԿ-ն ու ՀԱԿ-ն առնվազն դեմ չեն արտահայտվում: Չի բացառվում, որ առաջիկա հանրահավաքում Րաֆֆի Հովհաննիսյանը ԵՏՄ-ի վերաբերյալ կտրուկ տեսակետներ արտահայտի, ինչն անհանգստացնում է մյուս երկու գործընկերներին: ՀԱԿ-ն ու ԲՀԿ-ն խուսափում են հանդիպումներում այս հարցը շոշափելուց: Խնդիրը «Ժառանգության» ներսում էլ միանշանակ ընկալում չունի: Ռուբիկ Հակոբյանը, օրինակ, Եվրասիական տնտեսական միության հարցում համամիտ չէ Րաֆֆի Հովհաննիսյանի մերժողական դիրքորոշմանը, իսկ Թևան Պողոսյանն ընդհակառակը՝ ԵՏՄ երդվյալ հակառակորդ է:

Դիտվել է՝ 1410

Մեկնաբանություններ