Ռուսաստանը ռազմական ճանապարհով կհասնի ՈՒկրաինայում իր նպատակներին, եթե չհաջողվի եվրոպական երկրների հետ խաղաղ կարգավորման շուրջ պայմանավորվածություններ ձեռք բերել՝ հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Կրեմլի ներկայացուցիչը նշել է, որ ՈՒկրաինայում հակամարտության կարգավորումն անքակտելիորեն կապված է Եվրոպայում անվտանգության նոր համակարգի ձևավորման հետ։                
 

Արամ Սարգսյան. «Դա է պահանջում մեր բոլորի և երկրի շահը»

Արամ Սարգսյան. «Դա է պահանջում մեր բոլորի և երկրի շահը»
10.12.2014 | 17:56

Ազատամարտիկների հետ կապված միջադեպերին արձագանքել է «Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը՝ իր անունից հայտարարություն տարածելով. «Ազատամարտիկներ Ռազմիկ Պետրոսյանի, Սուրեն Սարգսյանի և Մանվել Եղիազարյանի հանդեպ իրար հաջորդող բռնության դեպքերը համարում եմ անթույլատրելի: Ազատամարտիկները ի զորու են իրենք իրենց պաշտպանելու: Նրանք ժամանակին աներեր կանգնել են ռազմի դաշտում ու ապահովել ոչ միայն մեր հաղթանակը, այլև այսօրվա խաղաղությունը: Ստեղծված իրավիճակի և հետևանքների ողջ պատասխանատվությունը կրում է իշխանությունը: Իմ եղբայր Վազգեն Սարգսյանի բացակայությունը թող հույս չտա, որ նրա զինվորների վրա հանիրավի հնարավոր է ձեռք բարձրացնել: Համոզված եմ՝ ինչպես Վազգենի օրոք, այնպես էլ հիմա նրանք պիտի միավորվեն, միասնական ու ուժեղ լինեն: Դա է պահանջում մեր բոլորի և երկրի շահը»:

Դիտվել է՝ 891

Մեկնաբանություններ