Irates.am-ը շնորհավորում է իր ընթերցողների Ամանորն ու Սուրբ Ծնունդը: Թող 2026-ը լինի հայրենանպաստ փոփոխությունների, ազգապահպան արժեքների վերակերտման, հանրային զարթոնքի ու արժանապատիվ կենսակերպի բարեբեր տարի:                
 

Աղոթարան

Աղոթարան
17.02.2015 | 00:03

Առավոտ լուսո

Կենարա՛ր Փրկիչ, փրկի՛ր մեռյալիս, կանգնեցրո՛ւ գլորվածիս։
Ամրացրո՛ւ հավատով, հաստատի՛ր հույսով, հիմնի՛ր սիրով։
Բարձրաձայն աղաչում եմ, բազկատարած պաղատում` բարյաց պարգևնե՛ր շնորհիր։
Լույսի կանթեղովդ, ղեկավա՛ր ճարտար, զորացրո՛ւ թաքնվածիս։
Ճառագա՛յթ փառքի, երկինք գնալու ճանապա՛րհ ցույց տուր ինձ։
Միածի՛նդ Հոր, հարսանյացդ մաքուր առագա՛ստը մտցրու ինձ։
Հիշի՛ր ինձ, Քրիստո՛ս, երբ ահեղ Օրը գաս փառքով։


Ներսես ՇՆՈՐՀԱԼԻ

Դիտվել է՝ 1978

Մեկնաբանություններ