ԱՄՆ-ի ազգային անվտանգության նոր ռազմավարությունը տեսականորեն չի հակասում ռուս-ամերիկյան երկխոսության զարգացմանը՝ հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը։ «Սակայն մեր վերջնական եզրակացությունները մենք անելու ենք բացառապես միջազգային ասպարեզում ԱՄՆ-ի վարչակազմի գործնական քայլերի վերլուծությունից ելնելով»,- հավելել է նախարարը։               
 

Ե՞րբ են անցնելու խոսադուլի

Ե՞րբ են անցնելու խոսադուլի
17.02.2015 | 13:01

ԲՀԿ խմբակցության խորհրդակցության ժամանակ քննարկվել է պատգամավորների նստացույց ու հացադուլ անելու հարցը: Եթե ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանին զրկեն ԱԺ պատգամավորի մանդատից, չի բացառվում, որ ԲՀԿ-ական մի խումբ պատգամավորներ, այդ թվում՝ Վարդան Օսկանյանն ու Նաիրա Զոհրաբյանը, նստացույց ու հացադուլ կանեն՝ ասել է Վահան Բաբայանը: Խորհրդակցության ժամանակ այլ հարցեր էլ են քննարկվել, որոնք չեն մանրամասնվել:

Դիտվել է՝ 1166

Մեկնաբանություններ