Irates.am-ը շնորհավորում է իր ընթերցողների Ամանորն ու Սուրբ Ծնունդը: Թող 2026-ը լինի հայրենանպաստ փոփոխությունների, ազգապահպան արժեքների վերակերտման, հանրային զարթոնքի ու արժանապատիվ կենսակերպի բարեբեր տարի:                
 

Երաշխավորվել են վերապատրաստում իրականացնող կազմակերպությունները

Երաշխավորվել են վերապատրաստում իրականացնող կազմակերպությունները
25.02.2015 | 11:54

ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը հրաման է ստորագրել` «Հանրակրթական ուսումնական հաստատության ղեկավարման իրավունք /հավաստագիր/ ստանալու նպատակով վերապատրաստում իրականացնող կազմակերպություններին երաշխավորելու մասին»: Համաձայն հրամանի` վերապատրաստումներ իրականացնելու համար երաշխավորվել են հետևյալ կազմակերպությունները` «Կրթության ազգային ինստիտուտ» ՓԲԸ, «Մանկավարժական նախաձեռնություն» հայկական ասոցիացիա, «Կրթություն առանց սահմանի» ՀԿ, «Դասագրքերի և տեղեկատվական հաղորդակցման տեխնոլոգիաների շրջանառու հիմնադրամ», «Խ.Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարան»:

Դիտվել է՝ 1157

Մեկնաբանություններ