Ռուսաստանը ռազմական ճանապարհով կհասնի ՈՒկրաինայում իր նպատակներին, եթե չհաջողվի եվրոպական երկրների հետ խաղաղ կարգավորման շուրջ պայմանավորվածություններ ձեռք բերել՝ հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Կրեմլի ներկայացուցիչը նշել է, որ ՈՒկրաինայում հակամարտության կարգավորումն անքակտելիորեն կապված է Եվրոպայում անվտանգության նոր համակարգի ձևավորման հետ։                
 

«Հիմնադիր խորհրդարանի» երեկվա օրը

«Հիմնադիր խորհրդարանի» երեկվա օրը
08.04.2015 | 12:25

Ապրիլի 24-ին հրապարակային միջոցառումների անցկացման վայրերում զանգվածային անկարգությունների նախապատրաստության դեպքի առթիվ Հայաստանի քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչության վարույթում քննվող քրեական գործի շրջանակում ձերբակալվել է 4 անձ։ Հաշվի առնելով հասարակության հետաքրքրությունը՝ Քննչական կոմիտեն տեղեկացնում է, որ Քրեական օրենսգրքի 35-225-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցագործություն կատարելու կասկածանքով ձերբակալվել են Վարուժան Ավետիսյանը, Գարեգին Չուգասզյանը, Պավել Մանուկյանը, Գևորգ Սաֆարյանը, Ժիրայր Սէֆիլյանը։ Առերևույթ հանցագործության նախապատրաստության բոլոր հանգամանքները բացահայտելու ուղղությամբ Ազգային անվտանգության ծառայության և ոստիկանության օպերատիվ աշխատակիցների հետ համատեղ շարունակվում է անհետաձգելի քննչական գործողությունների և օպերատիվ-հետախուզական միջոցառումների իրականացումը, որոնց արդյունքների մասին քննչական կոմիտեն խոստանում է տեղեկություն տրամադրել լրացուցիչ։
Ապրիլի 8-ին ժամը 13:00-ին «100-ամյակը առանց ռեժիմի» շարժումը Էրեբունու դատարանի մոտ կազմակերպում է պահանջի հավաք։ «100-ամյակը առանց ռեժիմի» շարժումը պահանջում է անհապաղ ազատ արձակել շարժման առաջնորդ Ժիրայր Սէֆիլյանին, ՀԽ նախագահ Գարեգին Չուգասզյանին, ՆԽ նախագահի տեղակալ Վարուժան Ավետիսյանին, ՀԽ պատգամավոր Պավել Մանուկյանին, ՀԽ պատգամավոր Արամ Հակոբյանին, ՀԽ պատգամավոր Հովհաննես Ղազարյանին, շարժման անդամ Գևորգ Սաֆարյանին։ «100-ամյակը առանց ռեժիմի» շարժումը հաստատում է իր վճռականությունը և շարունակում է պայքարը։ Ապրիլի 24-ին սկսում ենք մի գործընթաց, որը հանգեցնելու է հանցավոր ռեժիմի հեռացմանը։

Դիտվել է՝ 2153

Մեկնաբանություններ