ԱՄՆ-ի ազգային անվտանգության նոր ռազմավարությունը տեսականորեն չի հակասում ռուս-ամերիկյան երկխոսության զարգացմանը՝ հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը։ «Սակայն մեր վերջնական եզրակացությունները մենք անելու ենք բացառապես միջազգային ասպարեզում ԱՄՆ-ի վարչակազմի գործնական քայլերի վերլուծությունից ելնելով»,- հավելել է նախարարը։               
 

Աստվածաշունչ մատյանից

Աստվածաշունչ մատյանից
10.04.2015 | 00:01

Իմաստության սկիզբը իմաստություն սովորելու ճշմարիտ ցանկությունն է. իսկ սովորելու ցանկությունը նրա նկատմամբ տածած սերն է, նրա օրենքների պահպանությունը գութն է, նրա օրենքների յուրացումը՝ անեղծության հաստատունությունը։ Իսկ անեղծությունը մարդուն մոտեցնում է Աստծուն, և իմաստության ցանկությունը տանում է դեպի արքայություն։ Արդ, ո՛վ ժողովուրդների բռնակալներ, եթե իշխանության գահեր և մականներ եք տենչում, ապա պատվեցե՛ք իմաստությունը, որպեսզի հավիտյան թագավորեք։


Իմաստություն Սողոմոնի 6. 18-22

Դիտվել է՝ 1719

Մեկնաբանություններ