Irates.am-ը շնորհավորում է իր ընթերցողների Ամանորն ու Սուրբ Ծնունդը: Թող 2026-ը լինի հայրենանպաստ փոփոխությունների, ազգապահպան արժեքների վերակերտման, հանրային զարթոնքի ու արժանապատիվ կենսակերպի բարեբեր տարի:                
 

ՀՀԿ երիտասարդները «Հոգևորը մեր մեջ» ծրագրի շրջանակներում

ՀՀԿ երիտասարդները «Հոգևորը մեր մեջ» ծրագրի շրջանակներում
13.04.2015 | 11:17

Կարևորելով հայ երիտասարդի մեջ հոգևորը սերմանելու և պահպանելու գաղափարը` Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի, Հայաստանի հանրապետական կուսակցության Երիտասարդական կազմակերպության և «Ոչ պետական բուհերի ուսանողական կենտրոն» հասարակական կազմակերպության նախաձեռությամբ մի խումբ երիտասարդներ այցելեցին Մայր Տաճարի «Ավանդատուն» թանգարան, ինչպես նաև ` «Ռուբեն Սևակի» անվան պատկերասրահ:

Ծրագիրը կրում էր «Հոգևորը մեր մեջ» խորագիրը:
Երիտասարդները ծանոթացան Հայ Առաքելական եկեղեցու պատմությանը, մասնակցեցին կիրակնօրյա մատուցվող պատարագին և աղոթք բարձրացրին առ Աստված:
Այցելության ընթացքում երիտասարդները հնարավորություն ունեցան այցելել նաև Գևորգյան Հոգևոր Ճեմարան և ծանոթանալ Ճեմարանում սովորողների առօրյային: Ձերք բերվեց պայմանավորվածություն` հաջորդ այցի ընթացքում ճեմարանի սաների հետ մասնակցել դասընթացներից մի քանիսին:

Դիտվել է՝ 1354

Մեկնաբանություններ